17.10.2014|
01:17
Սյունիքի մարզպետարանը պարզաբանել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գիտական կոչման առեղծվածը: Մարզպետը, ստացվում է, ոչ թե հայկական ԲՈՀ-ի հույսին է եղել, այլ՝ կանադական: Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատրյանին տրված դիպլոմը հաստատում է նրա պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ունենալը: